Իրանում Ղազվինի օդանավակայանի մոտ ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավորվել են
Չորեքշաբթի առավոտյան Իրանի Ղազվին քաղաքի օդանավակայանի մոտ ուսումնական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու օդաչուները վիրավորվել են, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ղազվինի հրշեջ ծառայության գլխավոր տնօրենի վկայությամբ, ուսումնական ուղղաթիռը կործանվել է տեղական ժամանակով ժամը 09։00-ի սահմաններում Ղազվինի օդանավակայանին հարող գյուղատնտեսական դաշտում։
Վթարի հետևանքով առաջին և երկրորդ օդաչուն վիրավորվել են։
Բժշկական ոլորտի աղբյուրը հայտնել է, որ տուժածներին՝ տղամարդուն և կնոջը, հաջողվել է փրկել և տեղափոխել հիվանդանոց՝ բուժման համար: Տուժածները ստացել են բազմաթիվ վնասվածքներ և ներկայումս գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Վթարի պատճառները հետաքննում են համապատասխան մարմինները։