շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրանում ձերբակալվել են մոտ 180 ցուցարարներ

Իրանում ձերբակալվել են մոտ 180 ցուցարարներ

Իրանի ներքին անվտանգության ուժերը ձերբակալել են վերջին օրերին տեղի ունեցած անկարգություններին մասնակցող շուրջ 180 ակտիվիստներին։ Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։ Ներքին անվտանգության ուժերի ներկայացուցչի խոսքերով հասարակական կարգը խախտողների հայտնաբերման եւ ձերբակալման գործընթացը շարունակվում է:

Ըստ նախարարության  ներկայացուցչի՝ ձերբակալվածները մեղադրվում են պետական կառույցների շենքերի վրա հարձակում գործելու, դրանք հրկիզելու, ոստիկանության բաժանմունքների կամ զինվորական օբյեկտների վրա հարձակվելու, ինչպես նաեւ քաղաքացիներին հակակառավարական միջոցառումներում ներգրավելու արշավներ կազմակերպելու մեջ: 

Հիշեցնենք, որն ոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գինը երկու անգամ բարձրացնելու մասին կառավարության որոշումը: Համաձայն այդ որոշման՝ 50 տոկոսով բարձրացել է մեկ անձի քվոտայի շրջանակում բենզինի արտոնյալ արժեքը:Ավտոմեքենայի սեփականատերը կարող է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին ամսական այդ գումարով, մոտոցիկլետի տերը՝ 25լիտր: Տաքսու վարորդների վրա սահմանված է առանձին քվոտա ՝ 400 լիտր:

Որոշման արդյուքնում Իրանի մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ցույցեր, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Ցուցարարներն այրել են բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են գրանցվել հարյուրավոր բնակավայրերում:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ։

  • Կիսվել: