Իրանում ձերբակալվել են «Մոսադի» հետ կապված երկու խմբավորման անդամներ
Իրանի Հետախուզության նախարարության աշխատակիցները ձերբակալել են երկու խմբավորման անդամների, որոնք կապված են իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ: Ձերբակալության ընթացքում սպանվել է խմբավորումներից մեկի անդամներից մեկը: Այս մասին հայտնում են Հետախուզության նախարարությունից։
Նշվում է, որ իրավապահ ուժերը ձերբակալվածներից առգրավել են խլացուցիչներով երեք Colt ատրճանակ, զրահաբաճկոն, Winchester հրացան, դիպուկահար հրացան, մեծ քանակությամբ զինամթերք և Starlink տերմինալ:
Ըստ նախարարության՝ գործակալներից մեկը ձերբակալվել է Իրանի հյուսիսում սահմանը հատելու փորձի ժամանակ: Նա մտադիր էր Իրանի նկատմամբ թշնամական երկրների հատուկ ծառայություններին փոխանցել երկրի հյուսիսում գտնվող Ղազվին նահանգի ռազմական կենտրոնների մասին կառուցվածքային տեղեկատվություն:


