չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars

Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars

Իրանի իրավապահ մարմինները հունիսի 13-ին Իսրայելի հետ զինված հակամարտության սկզբից ի վեր ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով: Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ ամենից շատ ձերբակալություններ գրանցվել են Քերմանշահի, Սպահանի, Խուզեստանի, Ֆարսի և Լորեստանի նահանգներում:

Fars-ի տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելի համար Իրանի տարածքից փոքր անօդաչու թռչող սարքերի արձակման, ինքնաշեն ռումբերի պատրաստման և ռազմական օբյեկտների նկարահանման մեջ՝ տեղեկատվությունը հետագայում Իսրայելի հետախուզական ծառայություններին փոխանցելու նպատակով: Ինչպես նշում է գործակալությունը, միայն Թեհրանում հունիսի 13-ից ի վեր առգրավվել է ավելի քան 10 000 ոչ մեծ  անօդաչու թռչող սարք:

 

  • Կիսվել: