երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իրանում «Դիմադրության պակտ» է մշակվում․ ու՞մ կտրամադրվի ռազմական օգնություն

Իրանում «Դիմադրության պակտ» է մշակվում․ ու՞մ կտրամադրվի ռազմական օգնություն

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը օրինագիծ է մշակում մի քանի երկրների և Մերձավոր Արևելքում ազատագրական շարժումների հետ «Դիմադրության պակտ» կնքելու վերաբերյալ, տեղեկացնում է Tasnim-ը:

Պայմանագրով նախատեսվում է ռազմական և տնտեսական օգնության տրամադրում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից պայմանագրի կողմերից ցանկացածի վրա հարձակման դեպքում:

Բացի այդ՝ նախատեսվում է նաև օպերատիվ շտաբի ստեղծում՝ ռազմական գործողությունները համակարգելու և վարժանքներ անցկացնելու համար։

Պարտավորությունների բաշխման և ծրագրի իրականացման պատասխանատվությունն առաջարկվում է վերապահել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։

 

  • Կիսվել: