չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իրանում դատապարտել են ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանում դատապարտել են ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը Իսլամական Հանրապետության նավթի վաճառքի վրա ճնշում գործադրելու նպատակով: Ինչպես տեղեկանում  ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության մասին որոշումը ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու օրինական իրավունքի մի մասն է, և կողմերից ոչ մեկն իրավունք չունի քաղաքական պատրվակներով խանգարել կամ արգելել նրանց առևտրատնտեսական հարաբերությունները», - ասել է Բաղային։

Իրանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և խախտում իրանցիների իրավունքները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի տնտեսության վրա «առավելագույն ճնշման» ռազմավարությանը վերադառնալու շրջանակներում նոր պատժամիջոցներ է սահմանել նավթի բրոքերների, նավերի և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, նրա խոսքով, կապված են իրանական նավթի անօրինական մատակարարումների հետ:

 

  • Կիսվել: