հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանում Չահարշանբե-Սուրիի տոնակատարության զոհերի թիվը հասել է 8-ի. ISNA

Իրանում Չահարշանբե-Սուրիի տոնակատարության զոհերի թիվը հասել է 8-ի. ISNA

Իրանում Չահարշանբե-Սուրիի նախաամանորյա տոնակատարությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 8-ի, եւս 957 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել, հայտնել է իրանական ISNA գործակալությունը՝ հղում կատարելով Արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Բաբաք Յեկթապարաստին։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին վեց զոհի մասին։ «Էսֆանդի 1-28-ն (փետրվարի 19-ից մարտի 17-ը) ընկած ժամանակահատվածում Չահարշանբե-Սուրիի հետ կապված միջադեպերի հետեւանքով զոհվել է 6 մարդ, եւս երկուսը մահացել է այսօր 

երեկոյան»,- Յեկթապարաստի խոսքերը մեջբերել է գործակալությունը։

Իրանի IRNA պետական գործակալությունը նաեւ նշել է, որ տոնակատարությունների ժամանակ իսլամական հանրապետությունում տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 957 մարդու։

Չահարշանբե-Սուրին Իրանում Ամանորի գիշերը հնագույն կրակի տոնն է՝ Նովրուզը (մարտի 21): Տոնը նշանավորում է գարնան գալուստը եւ բնության վերածնունդը։ Չահարշանբե-Սուրին նշվում է օրացուցային տարվա վերջին չորեքշաբթի գիշերը (Իրանում չորեքշաբթին արտասանվում է «չահարշանբե»), սակայն տոնակատարություններն սկսվում են երկու-երեք շաբաթ առաջ: Ավանդաբար երեկոյան իրանցիները խարույկներ են վառում փողոցներում եւ ցատկում դրանց վրայով։

Տոնակատարության ժամանակակից սովորույթները ներառում են կենցաղային պիրոտեխնիկայի օգտագործում՝ հրավառություն, ճայթռուկներ: Հաճախ այս նյութերի օգտագործման ժամանակ անվտանգության նախազգուշական միջոցները չեն պահպանվում, ինչը հանգեցնում է պայթյունների բնակելի շենքերում եւ փողոցներում, իսկ անցորդները, երեխաներն ու մեծահասակները, ներառյալ թույլ առողջություն ունեցող մարդիկ, կարող են տուժել անզգույշ նետված ճայթռուկներից:

  • Կիսվել: