երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանում ավիահարված է հասցվել շտապօգնության մեքենային․ Կարմիր մահիկ

Իրանում ավիահարված է հասցվել շտապօգնության մեքենային․ Կարմիր մահիկ

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգին հասցված ավիահարվածի հետևանքով շտապօգնության մեքենա է ոչնչացվել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է իրանական Կարմիր մահիկը։

Ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սեփիդան շրջանում։ Մեքենան ամբողջությամբ այրվել է, սակայն Կարմիր մահիկի աշխատակիցները հասցրել են դուրս գալ տրանսպորտային միջոցից և չեն տուժել։

Կազմակերպությունից նշել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից ի վեր արդեն չորս աշխատակից է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստացել։

Կարմիր մահիկը մուսուլմանական երկրներում Կարմիր խաչի համարժեքն է, որն զբաղվում է բժշկական և մարդասիրական օգնության ցուցաբերմամբ։ Այն գործում է նաև հակամարտության գոտիներում և արտակարգ իրավիճակների ժամանակ։

  • Կիսվել: