հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

Իրանի իշխանություններն ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար և չեն ծրագրում փոխել ձևաչափն Օմանի հանդիպումից հետո, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Բանակցությունների ձևի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տարբերակը, երբ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների և ճնշում գործադրելու միջոցով: Դա թելադրանք է: Միջնորդներով բանակցությունները կարող են երաշխավորել իսկական և օգտակար երկխոսություն: Եվ մենք ոչ մի համաձայնություն չունենք՝ այնուհետև դրանք վերածելու ուղիղ բանակցությունների», – Արաղչիի խոսքն է մեջբերում IRNA-ն:

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ ապրիլի 12-ին Թեհրանը և Վաշինգտոնը բարձր մակարդակի անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր Օմանում կայանալիք բանակցությունների մասին, բայց դրանք բնութագրել էր որպես «ուղիղ բանակցություններ»։

  • Կիսվել: