Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ նախագահի նամակը. Իրանի ԱԳՆ խոսնակ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է.- «ԱՄՆ նախագահի՝ Իրանին ուղղված նամակի մանրակրկիտ գնահատումից և վերանայումից հետո որոշում կկայացվի, թե ինչպես արձագանքել այդ նամակին», գրում է parstoday.ir-ը:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ անդրադառնալով Իրանին ուղղված ԱՄՆ նախագահի նամակի բովանդակությանը, Իսմայիլ Բաղայի Համանեն հավելել է. «Նամակը ստացվել է երեկ երեկոյան»։
Նա հավելել է․ «Նամակի բովանդակությանը ծանոթանալուց հետո որոշում կկայացվի, թե ինչպես պետք է արձագանքել դրան»։
Նամակը փոխանցել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը՝ չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։
Մարտի 7-ին, Fox Business News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին։