չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանն ունի խելամիտ ընտրություն կատարելու պատմական հնարավորություն. ԱՄՆ պաշտպանության նախարար

Իրանն ունի խելամիտ ընտրություն կատարելու պատմական հնարավորություն. ԱՄՆ պաշտպանության նախարար

Այսօր Իրանը հարձակվել է հինգ նավերի վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը, տեղեկացնում է APA-ն: 

Նրա խոսքով՝ Իրանը կալանել է այդ նավերից երկուսը։

Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Իրանի կողմից կալանված նավերը չեն պատկանում Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին։

Ըստ Հեգսեթի՝ Իրանը, զինված AK-47 ինքնաձիգներով և փոքր նավակներով, պարզապես կալանավորում է պատահական նավեր. «Նման զենք ունեցող ցանկացած մեկը կարող էր կանգնեցնել այս նավերը»։

Հեգսեթը նշել է, որ Իրանն ունի պատմական հնարավորություն, և, միևնույն ժամանակ, Թեհրանն ունի հնարավորություն «կատարել խելամիտ ընտրություն» բանակցությունների սեղանի շուրջ։

Ամերիկացի նախարարը կոչ է արել Իրանին հրաժարվել իր միջուկային զենքից՝ ընդգծելով «Հակառակ դեպքում Իրանի տնտեսությունը կփշրվի ԱՄՆ-ի հզորության կողմից»:

  • Կիսվել: