Իրանն ու ԱՄՆ-ն պատերազմի ավարտ են ցանկանում. Թուրքիայի ԱԳՆ
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում շատ բարդ հարցեր կան, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են դադարեցնել պատերազմը: Այսպես է կարծում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Ըստ նրա՝ կողմերի միջև շփումները շարունակվում են:
Ֆիդանը հավելել է, որ պատերազմի վերադարձը միայն կմեծացնի ավերածությունները, իսկ Հորմուզի նեղուցի օգտագործումը որպես ճնշման լծակ չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության և համաշխարհային տնտեսության համար:


