ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Իրանն ու Ադրբեջանը վճռական են՝ զարգացնելու տարանցումը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներով

Իրանն ու Ադրբեջանը վճռական են՝ զարգացնելու տարանցումը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներով

Ադրբեջանի փոխվարչապետը հայտարարել է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներով տարանցումը զարգացնելու Բաքվի և Թեհրանի վճռականության մասին, գրում է parstoday.ir-ը:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» ցանցը հաղորդում է, որ Թեհրանում կայացած Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստում, Շահին Մուստաֆաևը հայտարարել է․ «Բաքուն մեծ նշանակություն է տալիս Հյուսիս-Հարավ միջանցքում գործունեության և համագործակցության զարգացմանը, ուստի այս առումով Կասպից ծովի երկայնքով անցնող Աստարա կամրջի շինարարության ավարտը և երկաթուղային համագործակցության զարգացումը մեծ արդյունքներ կունենա երկու երկրների համար»։
Նշելով, որ հանդիպումը եղել է արդյունավետ, Մուստաֆաևը հավելել է․ «Իրանն ու Ադրբեջանը շահագրգռված են զարգացնել երկկողմ առևտրային հարաբերությունները»։
Նա հավելել է, որ Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը ձգտում են զարգացնել առևտրային հարաբերությունները, և երկկողմ համագործակցության զարգացումը բխում է նաև երկու երկրների ժողովրդի շահերից։

 

  • Կիսվել: