ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանն այժմ տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ․ Բաղայի

Իրանն այժմ տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ․ Բաղայի

Իրանը դեռևս պատրաստում է ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ տեքստը և չի հաստատում միջուկային հարցով ժամանակավոր համաձայնագրի կնքման հնարավորության մասին տեղեկությունները։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք այժմ գտնվում ենք մեր տեսակետների նախապատրաստման փուլում», - ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։

Նա նաև շահարկում է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ տարբեր տեղեկությունները։ Ըստ նրա՝ Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնության հասնելու հնարավորության մասին պնդումները «հիմնազուրկ են»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: