երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանն այլ երկրների հետ կփոխգործակցի փոխադարձության հիման վրա և հավասարության դիրքերից. ԻԻՀ նախագահ

Իրանն այլ երկրների հետ կփոխգործակցի փոխադարձության հիման վրա և հավասարության դիրքերից. ԻԻՀ նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն այլ երկրների հետ փոխգործակցելու է փոխադարձության հիման վրա և հավասարության դիրքերից, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ Փեզեշքիանն այդ հայտարարությունն արել է ապրիլի 5-ին Թեհրանում գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ նախագահն ընդգծել է, որ այլ երկրների հետ փոխգործակցությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ:

«Իսլամական Հանրապետությունը ցանկանում է հավասար երկխոսություն, չի կարող լինել, որ նրանք ցանկանում են բանակցել Իրանի հետ, մի կողմից, և սպառնալ նրան, մյուս կողմից», - ասել է նա՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգներին և նրա՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը:

«Եթե ցանկանում եք բանակցություններ, ի՞նչ իմաստ ունի սպառնալը: Այսօր Ամերիկան ստորացնում է ոչ միայն Իրանին, այլև մնացած աշխարհին, քանի որ նրա պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»,-ասել է Իրանի նախագահը:

Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Փեզեշքիանը բազմիցս հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների՝ հավասարության պայմաններով:

  • Կիսվել: