Իրանն առաջարկում է պատերազմն ավարտելու եռաստիճան ծրագիր․ Al Arabia
Իրանը հրաժարվել է իր նախկին պայմաններից մի քանիսից և համաձայնել է իր միջուկային ծրագիրը ներառել Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, կիրակի օրը հայտնել են Al Arabia-ի աղբյուրները։
Նշվում է, որ Իրանն առաջարկում է պատերազմն ավարտելու եռաստիճան ծրագիր։
Փուլ 1 (հիմա)՝ պատերազմի ավարտ
Մշտական խաղաղություն,
Հորմուզի նեղուցի վերաբացում, շրջափակման վերացում,
Հարձակումների դադարում։
Փուլ 2 (միջնաժամկետ)՝ միջուկային համաձայնագիր
Հարստացման սառեցում մինչև 15 տարի,
Հետագայում՝ 3.6% սահմանափակում,
Միջուկային կայանների ապամոնտաժում չի նախատեսվում,
Պատժամիջոցները հանվում են քայլ առ քայլ։
Փուլ 3 (երկարաժամկետ)՝ տարածաշրջան
Մերձավոր Արևելքի անվտանգության վերաբերյալ բանակցությունների մեկնարկ։


