Իրանն ԱՄՆ-ի վերջին առաջարկի պատասխանը փոխանցել է պակիստանցի միջնորդներին
Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր պակիստանցի միջնորդին է հանձնել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկի պատասխանը: Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը:
Նշվում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ ամերիկյան առաջարկների վերաբերյալ Իրանի դիրքորոշումն ու նկատառումները կուղարկվեն դրանց քննարկման ավարտից և վերջնական եզրակացության հանգելուց հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն, այդ թվում՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել էին, որ սպասում են իրենց առաջարկին ուղղված Իրանի պատասխանին:


