կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ, որոնցից 3-ը ՀՕՊ-ը որսացել է, 1-ն ընկել է ծովը. աղբյուր

Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ, որոնցից 3-ը ՀՕՊ-ը որսացել է, 1-ն ընկել է ծովը. աղբյուր

ԱՄԷ-ի Ֆուջեյրա կամ Ջեբել Ալի նավահանգիստներում հնչել են պայթյունի ձայներ, տեղեկացնում է Tasnim-ը:

ԱՄԷ-ից հայտնել են, որ ՀՕՊ համակարգերը ներկայումս արձագանքում են հրթիռային սպառնալիքին։

ԱՄԷ-ն հաստատել է, որ Իրանն արձակել է 4 թևավոր հրթիռ, որոնցից 3-ը ՀՕՊ-ը որսացել է, 1-ն ընկել է ծովը։ Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։

Նշենք, որ ավելի ուշ իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով բարձրաստիճան ռազմական աղբյուրին, հայտնել է. ՛՛Իրանը ԱՄԷ-ի վրա հարձակվելու ծրագրեր չի ունեցել և չունի՛՛:

  • Կիսվել: