կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել իր դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների առնչությամբ

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել իր դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների առնչությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ։

 Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ Թեհրանը չի հապաղի Իսրայելին և ԱՄՆ-ին պատասխան հարվածներ հասցնելու հարցում։

«Եկել է հայրենիքը պաշտպանելու և հակառակորդի ռազմական հարձակմանը պատասխանելու ժամանակը»,- նշում է արտգործնախարարությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից ընդգծել են՝ ինչպես պատրաստ էին բանակցություններին, առավել պատրաստ էին նաև Իրանի ժողովրդին պաշտպանելուն։  «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վստահ հակահարված կտան ագրեսորին՝ օգտագործելով ունեցած բոլոր լիազորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի ​​հասցրած  հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում են և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ակնհայտ զինված ագրեսիա»։

«Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կօգտագործեն իրենց ողջ ուժն ու ռեսուրսները՝ այս հանցավոր ագրեսիային դիմակայելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամ երկրներին կոչ է արել «կատարել իրենց պարտականությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկել  միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: