Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի. ԳՇ պետ
Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած արտաքին սպառնալիքի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Զինված ուժերն ավելի լավ վիճակում են, քան երբևէ և պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի»
Նշվում է, որ այսպես նա պատասխանել է հանրապետության տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարված44ին Իրանի արձագանքի մասին հարցին, որը ենթադրաբար քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին բանակցությունների ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու շուրջ։