Իրանի զինված ուժերը հարձակվել են Օմանի ափերի մոտ գտնվող ամերիկյան աջակցության նավի վրա․ «Խաթամ ալ-Անբիա»
Իրանի զինված ուժերը հարված են հասցրել ԱՄՆ բանակի օժանդակ նավին։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հայտնում է ISNA-ն։
«Այսօր առավոտյան... ԱՄՆ բանակին աջակցություն ցուցաբերած նավը, հարձակման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից՝ Օմանի Սալալա նավահանգստից զգալի հեռավորության վրա», - ասել է նա։
«Ինչպես նախկինում հայտարարել ենք, իսլամական Իրանը հարգում է եղբայրական և բարեկամ Օմանի ազգային ինքնիշխանությունը», - հավելել է Զոլֆագարին:
Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ երկու ԱԹՍ-ները հարված են հասցրել Օմանի Սալալա նավահանգստի վրա։
Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով օտարերկրյա մի բանվոր ստացել է միջին ծանրության վնասվածքներ։
Թեթևակի վնասվել է նաև նավահանգստային կառույցների վերամբարձ կռունկներից մեկը:


