կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իրանի զինված ուժերը «գերազանց» կարողություններ ունեն. շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Իրանի զինված ուժերը «գերազանց» կարողություններ ունեն. շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Իրանի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ Իսլմական Հանրապետության ԶՈՒ-ն ունի բարձր մակարդակ և պատրաստվածություն։ 

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը նման հայտարարություն է արել՝ մասնակցելով Թեհրանում կայացած արարողությանը՝ նվիրված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի Պաղեստինի բաժնի պետ, բրիգադի գեներալ Մոհամմադ-Սաիդ Իզադիի հիշատակին։

«Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահն ընդգծել է Իրանի զինված ուժերի պատրաստվածությունը՝ գերազանց գնահատելով նրանց կարողությունները»,-նշել է իրանական լրատվամիջոցը։ 

Նշվում է, որ Բրիգադի գեներալ Իզադիի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին և հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը։ 

 

  • Կիսվել: