շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները տնտեսական պատերազմ են. ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ

Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները տնտեսական պատերազմ են. ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչն Իրանի դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցները որակել է որպես տնտեսական պատերազմ, գրում է parstoday.ir-ը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 50 անհատների և հաստատությունների նկատմամբ, պնդելով, որ վերջիններս ստեղծել են գաղտնի բանկային ցանցի բազմաթիվ մասնաճյուղեր և կապ են ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի զինված ուժերի հետ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, նշելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները դաժան են, հավելել է․ «Նրանք հարձակվում են, մենք՝ պաշտպանվում։ Այս պատերազմի ճակատագիրը որոշելու է ոչ թե պատժամիջոցների կիրառման, այլ կամքի ուժը»։

2018 թվականի մայիսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկիրը միակողմանիորեն դուրս բերեց Իրանի միջուկային համաձայնագրից և վերականգնեց հակաիրանական անօրինական պատժամիջոցները։

Ջո Բայդենի դեմոկրատական կառավարությունը, որը պնդում էր, թե Իրանի նկատմամբ որդեգրելու է դիվանագիտական մոտեցում և վերականգնելու է ՀԳՀԾ-ն, ոչ միայն չի կատարել իր խոստումը, այլ տարբեր պատրվակներով, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների ծրագիրը, ԱԹՍ-ների կառուցումը, միջուկային ծրագիրը և մարդու իրավունքները, կիրառում է նորանոր պատժամիջոցներ, շարժվելով Թրամփի ձախողված քաղաքականության ուղղությամբ։

  • Կիսվել: