Իրանի վրա հարձակումը վաղը չի իրականացվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումը վաղը չի իրականացվի։
Նրա խոսքով՝ Կատարի էմիրը Թամիմ բին Համադ Ալ Թանին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահայանն իրեն խնդրել են հետաձգել նախատեսված ռազմական հարվածն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, քանի որ ընթանում են լուրջ բանակցություններ, և, ըստ նրանց, կարող է ձեռք բերվել համաձայնություն, որն ընդունելի կլինի ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների համար։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ այդ համաձայնության կարևոր պայմաններից մեկը պետք է լինի՝ «Իրանին միջուկային զենքի բացակայությունը»։
Նա նաև նշել է, որ, հարգելով վերոնշյալ առաջնորդներին, հանձնարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարին, Զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահին և ԱՄՆ բանակին՝ չիրականացնել նախատեսված հարվածը, սակայն միաժամանակ պատրաստ լինել լայնամասշտաբ գործողությունների ցանկացած պահի, եթե անհրաժեշտություն առաջանա։


