Իրանի իշխանությունները մտադիր են երկրի կենտրոնում գտնվող, ուժեղ ռմբակոծության ենթարկված Սպահանի տեխնոլոգիական համալսարանը վերածել թանգարանի, որը նվիրված կլինի ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքներին, հաղորդում է IRNA-ն։

«Ներկայիս վնասված վայրը կպահպանվի որպես համալսարանին կից ռազմական թանգարան, որպեսզի պատմության մեջ մնա որպես երկրի գիտական ճնշման մասին վկայող փաստաթուղթ»,- ասել է հաստատության ղեկավար Զաֆարոլլահ Քալանթարին։

Նա հայտնել է, որ այլ տարածքներ են հատկացվել «նոր շենքի կառուցման և համալսարանը ժամանակակից սարքավորումներով համալրելու» համար։

Ինչպես նշել է Քալանթարին, նախնական գնահատականներով, համալսարանի ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմել է մոտ 11 միլիոն դոլար։

Ամերիկա-իսրայելական հարվածները համալսարանին հասցվել են մարտին՝ այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին սկսվել էր պատերազմը, որը հետագայում տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքում։ Պաշտոնյաների վկայությամբ, ամերիկա-իսրայելական հարվածներ են հասցվել Իրանի ամբողջ տարածքում գտնվող ավելի քան 30 համալսարանների, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև բնակելի շրջանների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների։