երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իրանի նախագահը և Հնդկաստանի վարչապետը վերահաստատել են Մերձավոր Արևելքում ապաէսկալացման և երկխոսության անհրաժեշտությունը

Իրանի նախագահը և Հնդկաստանի վարչապետը վերահաստատել են Մերձավոր Արևելքում ապաէսկալացման և երկխոսության անհրաժեշտությունը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։

«Զրուցել եմ Իրանի նախագահի հետ: Մենք մանրամասն քննարկել ենք ստեղծված իրավիճակը: Խորը մտահոգություն ենք հայտնել վերջին սրացումների վերաբերյալ: Վերահաստատել ենք անհապաղ ապաէսկալացման, երկխոսության և դիվանագիտության մեր կոչը՝ որպես առաջ շարժվելու և տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության շուտափույթ վերականգնման ուղի», - հեռախոսազրույցի վերաբերյալ Մոդին գրառում է արել X-ի հարթակում:

45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Փեզեշքիանը Հնդկաստանը բնութագրել է որպես «ընկեր և գործընկեր տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության խթանման գործում»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Մոդիին Հնդկաստանի կողմից լարվածության թուլացման, երկխոսության և դիվանագիտության կոչի համար։

Վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել նախագահ Փեզեշքիանին՝ հնդկական համայնքի ներկայացուցիչների՝ անվտանգ հայրենիք վերադարձի և հայրենադարձության շարունակական աջակցության համար: Երկու առաջնորդները վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու աշխատել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ տարբեր, այդ թվոււմ՝ առևտրատնտեսական համագործակցության, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանք պայմանավորվել են կապի մեջ մնալ։

Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է 10-րդ օրը։ Հունիսի 22-ին հակամարտության մեջ ներգրավվել է նաև ԱՄՆ-ն՝ թիրախավորելով Իրանի միջուկային երեք օբյեկտները։

 

  • Կիսվել: