երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել են․ Mehr

Իրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել են․ Mehr

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Ըստ իրանական գործակալության` Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվել է նաև Իրանի ԱԳՆ ղեկավար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը, որը նույնպես մահացել է։

Ուղևորների թվում են եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռախմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը։

Ուղղաթիռը հայտնաբերվել է Թավալ գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ այն կորցրել է կառավարումը էլեկտրոնային անսարքության և թանձր մառախուղի պատճառով, ընկել սարի վրա և բռնկվել։

Հիշեցնենք, մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: