շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Իրանի նախագահի այցը Ռուսաստան պատմական նշանակություն ունի. Միշուստին

Իրանի նախագահի այցը Ռուսաստան պատմական նշանակություն ունի. Միշուստին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ռուսաստան պատմական նշանակություն ունի․ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Միշուստինը բանակցություններ է վարում Փեզեշքիանի հետ, որն ուրբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Փեզեշքիանը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր:

Միշուստինի խոսքով՝ պայմանագիրը ամուր հիմք կդնի երկարաժամկետ համագործակցության զարգացման համար:

  • Կիսվել: