չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջան այցի ընթացքում Ալիևի հետ արդյունավետ խորհրդակցություններ կանցկացնի

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջան այցի ընթացքում Ալիևի հետ արդյունավետ խորհրդակցություններ կանցկացնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում «արդյունավետ և հաջող» բանակցությունների հույս է հայտնել, տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

Նշվում է, որ հեռախոսազրույցում Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը շնորհավորանքներ են փոխանակել իսլամական Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ։

Խոսելով Ադրբեջան կատարելիք իր այցի մասին՝ Փեզեշքիանն ասել է. «Հուսով եմ, որ այցի ընթացքում մենք արդյունավետ և հաջող խորհրդակցություններ կանցկացնենք՝ նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան երկրների միջև բարեկամությունն ու եղբայրությունը»:

 

  • Կիսվել: