երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանի նախագահ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրա ուղեկիցների դիերը կուղարկվեն Կում. PressTV

Իրանի նախագահ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրա ուղեկիցների դիերը կուղարկվեն Կում. PressTV

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի եւ նրանց ուղեկիցների մարմինները հրաժեշտի արարողությունից հետո, որն այս րոպեներին տեղի է ունենում Արեւելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում (երկրի հյուսիս-արեւմուտք), առաջիկայում կուղարկեն Կում քաղաք, որը գտնվում է Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու, տեղեկացրել է PressTV գործակալությունը։

«Նախագահ Ռաիսիի եւ նրա ուղեկիցների մարմինները հուղարկավորության արարողությունից հետո կտանեն Թավրիզով՝ Կում ուղարկելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Իրանի նախագահ Էբրահին Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանին եւ պաշտոնատար այլ անձանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին երկրի հյուսիս-արեւմուտքում, Վերզեգան շրջանում։ Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի կործանման հետեւանքով նախագահի եւ նրա պատվիրակության անդամների զոհվելու մասին տեղեկությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: