Իրանի միջուկային ծրագրի ներկայիս կարգավիճակը կպահպանվի մինչև ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի կնքումը. ԻԻՀ ԱԳՆ
Իրանի միջուկային ծրագրի ներկայիս կարգավիճակը կպահպանվի մինչև ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի կնքումը։ Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ հերքելով տեղեկություններն այն մասին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հրավիրվել է իրանական միջուկային օբյեկտներում ստուգումներ իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ Իրանը, ըստ ԱՄՆ-ի հետ հուշագրի, կշարունակի պահպանել միջուկային ոլորտում առկա իրավիճակը բանակցային գործընթացի ժամանակահատվածում։
Բաղային հստակեցրել է, որ արդեն իսկ ստուգվող օբյեկտներում, ներառյալ Բուշերում, տեսչական ստուգումները կշարունակվեն, սակայն մի շարք այլ օբյեկտների հասանելիությունը կախված կլինի բանակցությունների ընթացքից և արդյունքներից։


