Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածը կասկածի տակ է դնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի արդյունավետությունը. Արաղչի
ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա դարձավ հարված միջուկային զենքի չտարածման ռեժիմին և միջազգային անվտանգության ամբողջ համակարգին, ինչպես նաև կասկածի տակ է դնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) արդյունավետությունը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ժամանելով Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների:
«ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարցականի տակ է դրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, խախտել է չտարածման ռեժիմը և բացասական հետևանքներ կունենա միջազգային անվտանգության համար: Եվ դա անհանգստություն է, որ այժմ հայտնել են շատ երկրներ», - ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում:
ՄԶՉՊ-ին համապատասխան՝ այդ պայմանագրին ստորագրած երկրների միջուկային օբյեկտները պետք է լինեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո: