երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք կդառնա. Կալաս

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք կդառնա. Կալաս

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը կդառնա հսկայական սպառնալիք, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա: Նրանց առանձնապես մտահոգում է էսկալացման սպառնալիքը, որի հետևանքները կարող են հսկայական լինել, մանավանդ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք է ներկայացնում և լավ չի լինի ոչ մեկի համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Կալասն առաջարկել է Եվրամիության կողմից նոր սահմանափակող միջոցներ կիրառել Իրանի նկատմամբ ՝ հանրապետության միջուկային ծրագրի հնարավոր վերսկսումը կանխելու նպատակով:

 

  • Կիսվել: