Իրանի ԻՀՊԿ-ն հրթիռային հարված է հասցրել իսրայելական ռազմական հետախուզության Գլիլոթ բազային. SNN
Իսրայելի ռազմական հետախուզության Գլիլոթ բազան Թել Ավիվի արվարձանում ենթարկվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրթիռային հարվածին։ Այս մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։
Նրա հավաստիացմամբ՝ գրոհի է ենթարկվել Իսրայելի ռազմական հետախուզության կարեւոր լոգիստիկ կենտրոնը։