Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղազվին նահանգի օդում հինգ Tomahawk հրթիռների ոչնչացման մասին
Մի քանի ժամ առաջ ժամանակակից համակցված հակաօդային պաշտպանության համակարգի կրակի և ԻՀՊԿ ուժերի գործողությունների արդյունքում Ղազվին նահանգի երկնքում ոչնչացվել են հինգ Tomahawk և մեկ թևավոր հրթիռ: Այս մասին հայտարարել է Իրանի ԻՀՊԿ-ն, տեղեկացնում է Pars Today-ը։
Նշվում է, որ 500 կգ ծանր մարտագլխիկով Tomahawk հրթիռը կիրառվում է ենթակառուցվածքների և թիրախների ոչնչացման համար և լայնորեն օգտագործվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից, հաղորդում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը այդ տեսակի հրթիռն օգտագործել են Մինաբի դպրոցի վրա հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվել են 175 աշակերտուհիներ և մի քանի ուսուցիչներ։


