հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի ոստիկան է սպանվել

Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի ոստիկան է սպանվել

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը, Պետական ​​սահմանային ծառայության հետ համատեղ, Իրանին սահմանակից Յարդըմլիի և Լերիկի լեռնային շրջաններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ գործողություն է իրականացրել, որի ընթացքում մեկ ոստիկան սպանվել, ևս մեկը վիրավորվել է թմրանյութերի վաճառողների հետ փոխհրաձգության ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է OC Media-ն։

Նշվում է, որ միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվությունը տարածվել է միայն մայիսի 22-ի ուշ երեկոյան, TikTok-ում տեսանյութ հրապարակվելուց հետո, որը հետագայում հեռացվել է։

Իր հերթին Gazetci անկախ լրատվամիջոցը, որը սոցիալական ցանցերում հրապարակել է այժմ ջնջված տեսանյութը, հայտնել է, որ ոստիկանությունն ու սահմանապահները համատեղ գործողության ժամանակ բախվել են անհայտ անձանց զինված դիմադրությանը։

Ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը հաստատել է միջադեպի փաստը, սակայն ասել է, որ ոստիկաններ չեն զոհվել, միայն մեկը վիրավորվել է։

Ավելի ուշ՝ երկուշաբթի, Պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է, որ մայիսի 23-ին Լենքարանի շրջանում Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ևս մեկ շղթա է բացահայտվել։

Գործողության ընթացքում, ըստ իշխանությունների, առգրավվել է 38 կիլոգրամ թմրանյութ և 2890 մեթադոնի հաբ։

  • Կիսվել: