Իրանի հետ խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ, սակայն զգուշացրել է, որ գործարքի ժամանակը գնում է։
՛՛Իրանի հետ խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա՝ ռազմական կամ գործարք կնքել: Ես նախընտրում եմ գործարքը, քանի որ չեմ ցանկանում վնասել Իրանի ժողովրդին՛՛,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։