Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շուտով կավարտվի։
«Մենք հիանալի աշխատանք ենք կատարել, և այս ամենը շատ շուտով կավարտվի», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կհաղթի անկախ ամեն ինչից։
«Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Հուսով եմ՝ նրանք (Իրանի ղեկավարությունը – խմբ.) իմաստուն կերպով կգործեն, իսկ եթե ոչ, մենք միևնույն է կհաղթենք», – ասել է Թրամփը։


