Իրանի՝ հարստացված ուրանը երկրի տարածքից դուրս բերելու պատրաստակամության մասին լուրը կեղծ է. աղբյուր
Լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Իրանը պատրաստ է հարստացված ուրանը դուրս բերել երկրի տարածքից, կեղծ է: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը։
Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «Գործակալության կողմից հարցի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սաուդյան այս լրատվամիջոցի տվյալները, ինչպես և բանակցությունների մանրամասների վերաբերյալ նրա մյուս լրատվական հաղորդագրությունները, կեղծ են»:
Ըստ Tasnim-ի՝ «հուշագրի տեքստում այսօրվա դրությամբ չկան որևէ առաջարկներ ուրանը դուրս բերելու Իրանի պատրաստակամության մասին»։
Իրանական լրատվական ործակալությունը, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք Իրանը պատրաստ կլինի՞ դուրս բերել ուրանը, հենց որ Թեհրանն ու Վաշինգտոնն անցնեն իրանական միջուկային ծրագրի հարցերի քննարկմանը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ կողմերն աշխատում են հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի տեքստի վրա։ Հենց որ այն մշակվի, Իրանն ու ԱՄՆ-ն կանցնեն իրանական միջուկային ծրագրի քննարկմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով անանուն բարձրաստիճան աղբյուրների, պնդում էր, թե Իրանը, ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում, պատրաստակամություն է հայտնել իր տարածքից դուրս բերել բարձր հարստացված ուրանը՝ պայմանով, որ այն հանձնվի Չինաստանին։


