Իրանի հարցը կարելի է լուծել երկու եղանակով. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նամակ է գրել Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին եւ առաջարկել նոր բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Դրանից հետո նա հայտնել է. «Իրանի հարցը կարելի է լուծել երկու եղանակով. ռազմական ճանապարհով կամ գործարքի կնքմամբ։ Ես կնախընտրեի գործարքի կնքումը, որովհետեւ չեմ ցանկանում վնասել Իրանին։ Նրանք հիանալի մարդիկ են, ես այնքան շատ իրանցիների գիտեմ։
Ես կնախընտրեի բանակցություններ վարել գործարքի մասին։ Վստահ չեմ, որ բոլորն են համաձայն ինձ հետ, բայց մենք կարող ենք գործարք կնքել, որը նույնքան լավը կլինի, ասես հաղթել ենք ռազմական մեթոդներով,- շարունակել է ԱՄՆ նախագահը։- Բայց ժամանակն անցնում է, ժամանակը մոտենում է։ Ինչ-որ մի բան այս կամ այն կերպ տեղի է ունենալու»։
2018թ. Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ. Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրից, որն ուղղված էր Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխմանը։