Իրանի համար շատ ծանր ժամանակներ կգան, եթե խաղաղության համաձայնագիր չկնքվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին զգուշացրել է, որ նրա համար «շատ ծանր ժամանակներ» կգան, եթե մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիր չկնքվի։
BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը, մասնավորապես, նշել է. «Նրանք շահագրգռված են համաձայնության հասնելու հարցում»:
Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ուրբաթ հայտնել է, որ իր կառավարությունը հաղորդագրություններ է ստացել Թրամփի վարչակազմից, որոնք վկայում են նոր բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն զգուշացրել է, որ Վաշինգտոնի իրական մտադրությունների նկատմամբ անվստահությունը պահպանվում է։
Միացյալ Նահանգները երկու անգամ գրոհել է Իրանի դեմ՝ նրա միջուկային ծրագրի շուրջ նախորդ բանակցությունների ընթացքում։


