հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է միջուկային զենքի շուրջ բանակցությունների մասին ԱՄՆ-ի առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդը մերժել է միջուկային զենքի շուրջ բանակցությունների մասին ԱՄՆ-ի առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է միջուկային զենքի շուրջ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, տեղեկացնում է apnews.com-ը:

Նշվում է, որ նա ասել է, որ «ագրեսիվ կառավարությունների» համառությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը։

«Նրանց բանակցություններն ուղղված չեն խնդիրների լուծմանը, նրանք ցանկանում են սեփական պահանջները պարտադրել բանակցային սեղանի մյուս կողմում նստած կողմին», - ասել է նա։ Այդ բանակցությունները, Խամենեիի կարծիքով, վերաբերելու են երկրի պաշտպանունակությանը, միջազգային հնարավորություններին․ «Սրանք բանակցություններ չեն։ Սրանք հրամաններ և պարտադրանքներ են»,-ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

  • Կիսվել: