երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի և Արևմուտքի չափազանց մեծ նկրտումները. Փեզեշքիան

Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի և Արևմուտքի չափազանց մեծ նկրտումները. Փեզեշքիան

ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է․ «Երկու երկրները կարող են ընդլայնել համագործակցությունը ճանապարհների, կրթության, առևտրի և այլ ոլորտներում, և այդ համագործակցությունը կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների պատժամիջոցները», գրում է parstoday.ir-ը:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերություններն ընդլայնելու ԻԻՀ կառավարության կամքը, հավելելով․ «Այսօրվա համաձայնագրի ստորագրումը նոր էջ կնշանավորի երկու երկրների հարաբերություններում»։

Անդրադառնալով Կասպից ծովի ափամերձ պետությունների առաջիկա գագաթնաժողովին՝ ԻԻՀ նախագահն ասել է. «Հուսով եմ, որ այս գագաթնաժողովի շրջանակներում մենք կկարողանանք շարունակել մեր բանակցություններն ու խորհրդակցությունները՝ հարաբերությունների ընդլայնման շուրջ»։

Հանդիպմանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ Իրանի հետ ռազմավարական համաձայնագիրը Մոսկվայի համար կարևոր է, հավելելով. «Իրան-Ռուսաստան հարաբերությունները գնալով ընդլայնվում են, և հուսով եմ, որ հաշվի առնելով տարբեր ոլորտներում մշակութային ընդհանրությունները, մենք կկարողանանք հետագայում ավելի ընդլայնել երկկողմ հարաբերությունները»։

Անդրադառնալով Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի գործադրումն արագացնելու անհրաժեշտությանը, Միշուստինը հայտարարել է. «Հուսով եմ, որ նախագծի տարբեր փուլերը կիրականացվեն ըստ ժամանակացույցի»։
ՌԴ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է Իրան գազ արտահանելու Մոսկվայի պատրաստակամությունն ասելով. «Այդ կապակցությամբ մենք քննարկումներ ենք ունեցել Իրանի նավթի նախարարի հետ և պատրաստ ենք դա անել»։

 

  • Կիսվել: