չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել օմանցի պաշտոնակցի՝ Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ իրավիճակը Եմենում։ Այս մասին հաղորդում է IRNA  գործակալությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղիների շուրջ։

Վերջին օրերի ընթացքում Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Թուրքիայի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ՝ քննարկելու Եմենում տեղի ունեցող զարգացումները։

 

  • Կիսվել: