Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Արաղչի
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երկրի կրթական վարչությունների ղեկավարների 39-րդ խորհրդակցության ժամանակ և մեկնաբանել պատերազմից հետո սկսված դիվանագիտական գործընթացը։
Նախարարի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները բխում էին Իրանի շահերից, սակայն երկու շաբաթ էլ չանցած՝ ԱՄՆ-ը սկսել է խախտել դրանք:
«Իսրայելն այս պայմանավորվածությունների գլխավոր հակառակորդն է և դրանց իրականացման հիմնական խոչընդոտը», - հայտարարել է Արաղչին։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ դիվանագիտական հաջողությունը չի պատկանում անձամբ իրեն կամ երկրի ԱԳՆ-ին։
«Դա իրանական ժողովրդի հաղթանակն էր։ Այն պատերազմի ժամանակ դրսևորված դիմադրության արդյունք էր, որը հակառակորդին ստիպեց ընդունել Իրանի պահանջները», - ասել է Արաղչին։



