չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Բայրամովը գոհունակություն է հայտնել երկու երկրների տարբեր պատվիրակությունների վերջին հանդիպումների և ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։

Նա երկու երկրների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանդիպումների արդյունքները գնահատել է կառուցողական և խոստումնալից և պատրաստակամություն է հայտնել նոր կառուցողական քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև։

Ավելի վաղ Ամիր Աբդոլահիանը հանդիպել էր այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Շվեդիայի  և Սաուդյան Արաբիայի  իր գործընկերների հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: