երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանի դեմ uանձազերծված ագրեuիայի հետևանքները շատ վտանգավnր են. Պեսկով

Իրանի դեմ uանձազերծված ագրեuիայի հետևանքները շատ վտանգավnր են. Պեսկով

Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են: Այս հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվել է, և այժմ մենք բոլորս արձանագրում ենք այն հետևանքները, որոնք ունենք, ներառյալ շատ ու շատ բացասական հետևանքները համաշխարհային տնտեսության համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

 

  • Կիսվել: