Իրանի բուհերում սովորող ուսանողների 50,2 տոկոսը և դասախոսական կազմի 40 տոկոսը կանայք են. Իրանի դեսպան
Իրանն այժմ գիտության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները, առաջատար երկրների շարքին է դասվում. Ներկայումս Իրանի բուհերում սովորում են ավելի քան 3,2 մլն ուսանող, որոնցից 50,2 տոկոսը կանայք են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Սա, նրա խոսքով վկայում է Իրանի տնտեսության մեջ կանանց ազդեցին ներգրավվածության եւ գենդերային հավասարակշռության մասին:«Համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի 40 տոկոսը եւ երկրի ուսուցչական կազմի 60 տոկոսը կանայք են:
Անցած 4 տարիներին Իրանի մարդկային զարգացման ինդեքսը շարունակաբար աճել է, Իրանի տնտեսությունը զարգացրել է իր առանցքային ենթակառուցվածքները, ինչպիսիք են ճանապարհները, առողջապահությունը, կրթությունը, հաղորդակցությունը:
Իրանում մոտ 10 հազար գիտելիքահենք ընկերություն է գործում: Գիտական հոդվածների հրապարակման առումով բարելավել է Իրանի համաշխարհային վարկանիշը գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Որոշ ոլորտներում Իրանը տեղ է զբաղեցնում աշխարհի 10 լավագույն երկրների շարքում:
Իրանցի երիտասարդ գիտնականները վերջին տարիներին կարողացել են երկրի ուղեծիր ուղարկել առնվազն 10 հայրենական արբանյակներ»,- ասաց դեսպանը: