Իրանի ազգային հավաքականն ԱՄՆ-ում կմասնակցի 2026-ի աշխարհի առաջնությանը. Ինֆանտինո
Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ Իրանի ընտրանին աշխարհի առաջնության իր տեղն ապահովել է «նախապես և բացառապես մարզական սկզբունքով», ուստի ՖԻՖԱ-ն մտադիր է խորին հարգանքով վերաբերվել այդ արդյունքին և երաշխավորել թիմի բնականոն մասնակցությունը մրցաշարին։


