Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ
Իրանի արտգործնախարարը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մտքեր են փոխանակել Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի միջև տեխնիկական համագործակցության և փոխգործակցության վերջին իրավիճակի շուրջ, գրում է parstoday.ir-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և խոսնակի գլխավոր վարչության հաղորդմամբ, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Իրանի վճռականությունը՝ շարունակելու համագործակցությունը գործակալության հետ իր միջազգային պարտավորությունների շրջանակում՝ ընդգծելով հարցի քաղաքականացումից և ոչ կառուցողական դիրքորոշումներ արտահայտելուց խուսափելը և համագործակցության շարունակումը տեխնիկական և հեռանկարային միջավայրում։
Իրանի արտգործնախարարը նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարտավոր է համարել գործել իր պարտականությունների և պարտավորությունների շրջանակներում և գործակալության գլխավոր տնօրենին կոչ է արել ուշադրություն չդարձնել որոշ երկրների անհիմն պահանջներին և ճնշումներին։
Գրոսսին էլ ընդգծել է Իրանի հետ լրջորեն փոխգործակցելու և համագործակցելու գործակալության վճռականությունը՝ ասելով, որ իր պարտականությունների և լիազորությունների շրջանակում կխորհրդակցի բոլոր կողմերի հետ՝ բարենպաստ մթնոլորտ ստեղծելու առկա խնդիրները լուծելու համար։